Սև արագիլ

000gmirՄենք արագիլներին պատկերացնում ենք սպիտակ հանդերձով, բայց, պարզվում է, արագիլները լինում են նաև սև: Սև արագիլներ նաև Հայաստանում կան, իհարկե, դրանց թիվը չափազանց քիչ է:

Այս արագիլները 95-100սմ երկարություն ունեն, զանգվածը 3 կգ է: Այս սև արագիլներն ամբողջովին սև չեն, մարմինը վերևից, գլուխը և վիզը սև են, ունեն մանուշակագույն-կանաչ փայլ: Կրծքի ստորին մասը և փորը սպիտակ են: Կտուցը, աչքի շուրջը, ոտքերը կարմիր են: Այս գույներն ունի հասուն արագիլը, երիտասարդ արագիլը դարչնագույն է, կտուցը, ոտքերը մոխրականաչ են: Բնակվում է լեռնատափաստաններում, գետերի կիրճերում, անտառներում, լճերում, ձկնաբուծական ջրավազաններում: Սնվում է ձկներով, ջրային միջատներով, երկկենցաղներով:

Բույնը շինում է  ծառերին, ժայռերի խոռոչներում: Ձուն 65մմ տրամագիծ ունի, թուխս նստելիս դնում է 3-5 ձու: Թուխս նստում են արուն և էգը` հերթով: Հազվագյուտ այս թռչունը հատուկ պահպանության կարիք ունի, այլապես կոչնչանա:

6423 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *