Վարժություններ տեսողությունը լավացնելու համար

upr5Հոկտեմբերի 9-ը տեսողության համաշխարհային օրն է: Համակարգչային մեր դարում ավելի շատ են ծնվում տեսողության ամենատարբեր խնդիրներով երեխաներ, տեսողությունը վտանգվում է նաև բնածին խնդիրներ չունեցող փոքրիկների մոտ: Առաջարկում ենք մի քանի պարզ վարժություններ, որոնք կօգնեն լավացնել երեխայի տեսողությունը:

  • Երեխային նստեցրեք հարմար աթոռի և խնդրեք աչքերը պինդ փակել, մի քանի վայրկյան հետո աչքերը լայն բացել: Վարժությունը պետք է կրկնել 5-7 անգամ:
  • Խնդրեք երեխային արագ թարթել աչքերը մոտ մեկ րոպե, հետո դադար տալ, նորից թարթել:
  • Խնդրեք երեխային ձեռքը պարզել առաջ, ուշադիր նայել ցուցամատի ծայրին: Հետո, առանց աչքը ցուցամատից կտրելու, մատը բերել և կպցնել քթի ծայրին: Վարժությունը պետք է կրկնել 5-7 անգամ:
  • Երեխային խնդրեք երեք մատներով փակել աչքերը, թեթև սեղմել վերևի կոպը մի քանի վայրկյան, հետո բացել աչքերը: Կրկնել 3 անգամ:
  • Խնդրեք երեխային կանգնել, գլուխն անշարժ պահել և աչքերը դանդաղ բարձրացնել նախ դեպի առաստաղ, հետո` դեպի հատակ: Գլուխը ողջ ընթացքում պետք է անշարժ լինի: Կրկնել 3-4 անգամ:
  • Երեխան աչքերը դանդաղ շարժում է սկզբից ժամ սլաքի ուղղությամբ, ապա` հակառակ: Կատարել 8-10 անգամ:

Վարժությունները պետք է կատարել ամեն օր, եթե նկատում եք, որ երեխայի տեսողություն սկսում է լարվել, իսկ առհասարակ, շաբաթվա մեջ 3-4 անգամ կատարելը կօգնի, որ երեխայի տեսողությունը չվատանա:

4554 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *