Տատիկը

Իմ տատիկը օրն ի բուն

Չունի հանգիստ, չունի քուն.

Մեկ եղբորս է խտտում,

Մեկ իլիկ է պտտում,

Մեկ քրոջս է տանում դուրս`

Առավոտից մութուլույս…

Բա դեռ` լվալ-թափելը.

Կոշտացել են ափերը,

Բայց ուրախ է նա այնպես,

Որ մեզ պահում է, շահում…

Տեսնես բոլոր տատերն էլ

Այսչափ լավն են աշխարհում:

 

Լուսյա Նազարյան

12112 Դիտումներ 6 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *