Տարօրինակ սովորույթներ, որոնք կփաստեն՝ մայրությունը ձեզ կլանել է ամբողջությամբ

1353290412Մայրությունը փոխում է կնոջը ոտքից գլուխ, ոմանք երեխա մեծացնելիս առաջացած դժվարությունները հաղթահարում են հումորով, երջանկությամբ, իսկ մյուսներն էլ անդադար փնթփնթալով: Ներկայացնում ենք առօրյա իրավիճակներ, ու եթե դուք այնտեղ կգտնեք ձեզ, ուրեմն մայրությունը ձեզ էլ է ամբողջովին կլանել:

  • Դուք 45 րոպե ուշադիր դիտում եք <Սպունգ Բոբ> մուլտֆիլմը, հետո հասկանում, որ երեխաները վաղուց արդեն սենյակում չեն:
  • 20 րոպե անդադար փնտրտուքից հետո վերջապես գտնում եք մեքենայի բանալիները սառնարանում ու ամենևին էլ չեք զարմանում:
  • Հասարակական վայրում զբոսնելիս արագ արձագանքում եք <մամա> բղավոցին այն դեպքում, երբ երեխաները ձեզ հետ չեն:
  • Ձեզ <բռնացնում> եք մանկական երգեր երգելիս մաքրություն անելու ընթացքում:
  • Դուք բաց եք թողել աշխատավայր տանող  անհրաժեշտ խաչմերուկը, քանի որ մեքենայում տիրող լռությունը խանգարում է:
  • Երբ երեխան մտնում է սենյակ այն պահին, երբ դուք ուզում էիք բացել կոնֆետը, դուք արագ այն պահում եք, որպեսզի չկիսեք նրա հետ:
  • Խանութում գնումներ անելուց, գումարը վճարելուց և տուն հասնելուց հետո հանկարծ հիշում եք, որ գնված ապրանքըը թողել եք դրամարկղում:
  • Արևային ակնոցը տենդագին փնտրելուց հետո հայտնաբերում եք, որ այն ձեր գլխի վրա է:
  • Տնից դուրս եք եկել տարբեր կոշիկներով:

Եվ այս ու նման էլի շատ այլ տարօրինակություններով հանդերձ, որոնք մենք ենք ձեռք ենք բերում մայր դառնալուց հետո, միևնույն է, երեխաները եղել ու մնում են մեր կյանքի լավագույն նվերը:

1008 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *