Փիսիկի գանգատը, սիրված բանաստեղծություն

Փիսիկը նստել

Մի մութ անկյունում,

Հոնքերը կիտել

Ու լաց է լինում:

Մոտիկ է գալիս

Մի ուրիշ կատու.

Ինչու ես լալիս

Այ փիսիկ ջան, դու…

-Ինչ անեմ հապա,

Որ լաց չլինեմ,-

Գանգատ է անում

Փիսոն տխրադեմ:

-Էն Համոն թաքուն

Մածունը կերավ,

Գնաց տատի մոտ՝

Ինձ վրա դրավ:

Հիմի տատիկի

Ետևից ընկած.

Ինձ են ման գալիս

Մի-մի փետ առած

Քոթոթ Սուրենը,

Անոն ու Մոսոն:

-<Ուր է,-ասում են,

Ուր է գող Փիսոն:

Ախ, թե մի գտանք,

Մածուն ցույց կտանք…>:

Էսպես բան սարքեց

Էն Համոն իմ դեմ.

Ինչ անեմ հապա,

Որ լաց չլինեմ…

Ու Փիսոն նստել

Մի մութ անկյունում,

Հոնքերը կիտել

Ու լաց է լինում:

Հովհաններ Թումանյան

1630 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *