Փոշեկուլ

pilisos

 

 

 

 

 

 

Նկարել եմ ես հիմա

Մի փոշեկուլ մեքենա.

Տեսեք, փայլուն ու նոր է,

Թմբուկի պես կլոր է:

Խողովակն էլ, հապա տես,

Փղի կնճիթ է ասես:

Ամեն անկյուն, ճեղք ու ծակ

Հոտոտում է շարունակ,

Սենյակի մեջ ման գալիս,

Փոշի գտնում, կուլ տալիս,

Հետո կանգնում է տեղում,

Դռդռում է, գոռգոռում,

Թե` ես պարապ ինչ անեմ,

Փոշի բերեք` կլանեմ:

 

Սիլվա Կապուտիկյան

 

2142 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *