Քաղաքավարության պարզ կանոններ ընտանիքում

Շատ հաճախ մեր փոքրիկները շատ քաղաքավարի են դրսում, իսկ ընտանիքում մոռանում են պահպանել քաղաքավարության պարզ կանոնները: Թե ինչպես պետք է պահպանել քաղաքավարության նորմերը ընտանիքում, սովորենք միասին:

<Շնորհակալություն>, <ներեցեք>, <խնդրում եմ> բառերը շատ կարևոր է օգտագործել նաև տանը: Երեխաները շատ հաճախ չեն նկատում, թե ինչպես են վիրավորում մայրիկին, երբ հրամայում են նրան. <թեյ լցրու>, <պատառաքաղը տուր>: Մինչդեռ չպետք է մոռանալ, որ հարկավոր է հաճախ գործածել <խնդրում եմ> բառը:

reb-300x194Սիրելի երեխաներ, հիշեք, որ չպետք է չարաշահել մայրիկի բարությունը:

Սեղանի շուրջ նստելիս, ցանկալի է ասել <բարի ախորժակ>, ուտելուց հետո` <շնորհակալություն>: Եթե անհրաժեշտ է սեղանից շուտ վեր կենալ, պետք է նախապես ծնողներից թույլտվություն խնդրել:

Հիշեք, որ մարդկանց հետ շփվելիս շատ կարևոր է խոսքի առոգանությունը: Այն հաճախ ավելի կարևոր կարող է լինել, քան խոսքը:

Առավոտյան տնից դուրս գալիս համբուրեք մայրիկին:

Երեխաները ոչ մի դեպքում չպետք է ձայնը բարձրացնեն մայրիկի և հայրիկի/և առհասարակ, մեծերի/ վրա: Որքան հնարավոր է` ավելի շատ խոսքեր ասեք մայրիկին, հայրիկին, ձեր եղբայրներին ու քույրերին, չէ որ մարդու համար ամենաթանկը նրա ընտանիքն է:

7268 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *