Քույր ու եղբայր

Ցողը իջավ Շուշանին հյուր.

Ասաց. – Ծաղիկ իմ քաղցրաբույր,

Դու հողից ես ծնունդ առել,

Ես էլ ջրից ցող եմ դառել:

 

Եկ մեր սրտով ջերմ ու մաքուր,

Լինենք իրար եղբայր ու քույր:

Շուշանն ասաց. – Աչքիս վրա,

Եղբորից լավ ուրիշ ինչ կա,

Ես քեզ քույրիկ, դու ինձ եղբայր,

Ապրենք, բուրենք իրար համար…

Այսպես դարձան սիրով մաքուր,

Ցող ու ծաղիկ եղբայր ու քույր:

 

Մկրտիչ Կորյուն

 

8704 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

1 Մեկնաբանություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *