Օձն ու իր ճտերը

Կար մի օձի թագավոր,

Իր ճուտերին ամեն օր

Զբոսանքի տանելիս,

Միշտ խրատներ էր տալիս,

 

Որ չսողան ծուռումուռ,

Լինեն շիտակ ու մաքուր:

Ու մի օր էլ հայր օձին

Ճուտերն այսպես ասացին.

-Մեր օրինակը դու ես,

Դու էլ ծուռ ես ու խիստ նենգ,

Ուղիղ քայլել, ասա, մեզ

Մենք էլ ումից սովորենք:

 

Մկրտիչ Կորյուն

2009 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *