17 կանոն աղջիկ ունեցող հայրիկների համար

  1. Разговор-папы-с-дочкойԱմեն օր պետք է աղջկան ասել, որ նա ամենից գեղեցիկն է: Հարկավոր է ուշադիր լինել նրա արտաքինի փոքրիկ փոփոխություններին անգամ, նկատել նոր շորը ու անպայման հաճոյախոսություններ շռայլել:
  2. Աղջկա հետ պետք է վարվել ջենթլմենի նման, որպեսզի նա հոր կողքին իրեն արքայադուստր զգա:
  3. Եթե անգամ աղջիկն արդեն մեծացել է, նա, միևնույն է, ժամանակ առ ժամանակ ցանկանում է իրեն նորից փոքրիկ զգալ ու ստանալ հայրական ջերմությունն ու սերը:
  4. Աղջկա համար շատ կարևոր է ֆիզիկական շփումը, ուստի նրան, բառի բուն իմաստով, պետք է ձեռքերի վրա տանել: Չպետք է բաց թողնել առիթը նրան գրկելու, շոյելու համար:
  5. Հարկավոր է գտնել մի զբաղմունք, որ հայր ու աղջիկ միշտ կանեն միասին: Դա կարող է լինել որևէ խաղ, կամ առօրյա ինչ-որ գործ/ զբոսանք շնիկի հետ, լոգանքից հետո մազերի հարդարում, կամ առավոտյան ձվաձեղի պատրաստում/:
  6. Հայրն աղջկա համար պետք է դառնա ամենահուսալի հենարանը: Նրա աղջկան պետք է պաշտպանի և խաղահրապարակի փոքրիկ խուլիգաններից, և դպրոցի անարդարացի ուսուցիչներից, բոլորից: Անգամ երբ աղջիկը մեծանա ու հեռու լինի տնից, նա միշտ պետք է համոզված լինի, որ հայրը նրան կօգնի ամենուր ու ամեն ինչում:
  7. Հայրը երբեք չպետք է արգելի աղջկան լացել: Դա նորմալ մարդկային արձագանք է սթրեսներին, հատկապես աղջկա համար:
  8. Աղջկա համար պետք է բաց լինեն նաև տղայական հետաքրքրությունները, հնարավոր է , որ նա լրջորեն ցանկանա զբաղվել ֆուտբոլով կամ հետաքրքրվի ավտոմեքենաներով:
  9. Հայրն աղջկա համար միշտ պետք է ժամանակ գտնի որևէ տեղ գնալու՝ թատրոն, սրճարան կամ պարզապես այգի, բայց դա պետք է լինի միայն նրանց ժամանակը:
  10. Աղջկան չպետք է վերաբերվել որպես հախճապակե սափորի: Նա տղաների պես ու նրանցից շատ ցանկանում է վազել, մագլցել ծառերը, ինչու չէ, նաև ընկնել ու քերծել ծունկը:
  11. Ժամանակ առ ժամանակ պետք է թողնել, որ աղջիկն ընտրի այն հագուստը, որով հայրը դուրս կգա տնից: Կարևորը, որ այն լինի սեզոնին հարմար:
  12. Պետք է պահել դստեր գաղտնիքը, չէ որ ամենից կարևորը երեխայի վստահությունն է:
  13. Չպետք է մոռանալ, որ կանանց տոներին ծաղիկներ պետք է գնել նաև դստեր համար, անկախ այն հանգամանքից, որ նա դեռ երկու տարեկան է:
  14. Պետք է երես տալ աղջկան, գնել խաղալիքներ, ծաղիկներ, միևնույն ժամանակ սովորեցնել, որ անհրաժեշտ է ազատվել այն իրերից ու խաղալիքներից, որոնք այլևս պետք չեն:
  15. Դստեր վրա երբեք չպետք է ձայնը բարձրացնել, էլ չենք խոսում ֆիզիկական բռնության մասին: Հոր կողմից նման վերաբերմունքը անբուժելի հետք է թողնում դստեր հոգում ու հետագայում կանխորոշում նրա վերաբերմունքը հակառակ սեռի հետ հարաբերություններում:
  16. Եթե աղջիկը ցանկանում է որևէ բան ասել, ապա պետք է նրան լսել անկախ այն հանգամանքից՝ այդ պահին ժամանակ ու տրամադրություն ունեք, թե ոչ:
  17. Փոքրիկ, փխրուն աղջնակը շատ հաճախ կարող է ցանկություն հայտնել մասնակցել տղայական գործերին՝ մեխ մեխել, նորոգել կահույքը կամ մեքենան: Դա աղջկա համար հպարտության մեծ առիթ է:
2514 Դիտումներ 5 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *