2 տարեկան, ինչ պետք է կարողանա անել երեխան

1045085_753805114662930_2524948675994561610_nԿան օրինաչափ կանոններ, որոնք վկայում են երեխայի մտավոր և ֆիզիկական նորմալ զարգացման մասին: Ներկայացնենք 2 տարեկան հասակին բնորոշ կանոնները:

2 տարեկան երեխան պետք է կարողանա

  • քայլել, մագլցել և վազել
  • ցույց տալ առարկաներ կամ նկարներ, երբ դրանց անունը տրվում է/ ասենք` քիթը, աչքերը/
  • մի քանի բառ միասին ասել/ մոտավորապես 15 ամսականից/
  • հետևել պարզ ցուցումների
  • խզբզել, երբ մատիտ կամ կավիճ ունի ձեռքին
  • հաճույք ստանալ պարզ պատմություններից կամ երգերից
  • կրկնօրինակել այլոց վարքը
  • սկսել ինքնուրույն ուտել

 

Մասնագետները մշակել են նաև խորհուրդների մի փունջ, որը կօգնի ծնողներին նպաստել երեխայի աճին:

  • կարդացեք, երգեք երեխայի համար որքան հնարավոր է հաճախ, խաղացեք նրա հետ
  • երեխային սովորեցրեք խուսափել վտանգավոր առարկաներից
  • երեխայի հետ նորմալ խոսեք, մի օգտագործեք մանկական բառեր
  • շարունակեք կերակրել կրծքով և ապահովեք, որ երեխան նորմալ սնունդ ստանա, ինչպես նաև օգտվի ընտանիքի կերակուրներից
  • երեխային խրախուսեք ուտել, բայց մի ստիպեք
  • սահմանեք պարզ կանոններ և իրատեսական ակնկալիքներ
  • գովեք երեխային իր հաջողությունների համար

Կան նաև անհանգստացնող նշաններ, որոնցից յուրաքանչյուրը նկատելու դեպքում անպայման պետք է դիմել բուժհաստատություն

  • արձագանքի բացակայություն
  • քայլելիս հավասարակշռության պահպանման դժվարություն
  • վնասվածքներ և վարքի անբացատրելի փոփոխություն
  • ախորժակի բացակայություն

 

3388 Դիտումներ 2 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *