25 միջոց պարզելու, թե ինչպես են երեխայի գործերը դպրոցում առանց հարցնելու, թե ինչպես են նրա գործերը դպրոցում

shkolnikՈրքան երեխան մեծանում է, այնքան ավելի դժվար է պահպանել նրա հետ ջերմ ընկերական հարաբերությունները: Հաճախ դեռահասը պատ է կառուցում իր ու մեծահասակների աշխարհի միջև: Ամենատարածված խնդիրը, որի մասին չեն ցանկանում խոսել երեխաները, դպրոցում ունեցած դժվարություններն են: Ծնողներն էլ հաճախ հարցին նրբանկատ մոտեցում ցույց չեն տալիս: Ներկայացնում ենք 25 միջոց պարզելու, թե ինչպես են երեխայի գործերը դպրոցում, չհարցնելով թե ինչպես են երեխայի գործերը դպրոցում: Տարօրինակ է հնչում: Պարզենք միասին:

  1. Ինչն է ամենալավն այն ամենից, ինչը եղել է այսօր քեզ հետ դպրոցում: Ինչն է ամենավատն այն ամենից, ինչը եղել է այսօր քեզ հետ դպրոցում:
  2. Ասա, թե ինչն է այսօր ստիպել քեզ ծիծաղել:
  3. Եթե ընտրելու հնարավորություն ունենայիր, ում հետ կցանկանայիր նստել նույն նստարանին և ում հետ հստակ չէիր ցանկանա: Ինչու:
  4. Պատմիր դպրոցի ամենալավ վայրի մասին:
  5. Որն է ամենատարօրինակ բառը, որ այսօր լսել ես դպրոցում կամ գուցե որևէ մեկն ինչ-որ տարօրինակ բան է քեզ ասել:
  6. Եթե այսօր մենք քո ուսուցչին հրավիրեինք մեր տուն, ինչ ես կարծում, նա ինչ կպատմեր մեզ քո մասին:
  7. Ում ես այսօր օգնել:
  8. Գուցե այսօր քեզ որևէ մեկն օգնել է:
  9. Պատմիր, թե ինչ նոր բան ես այսօր սովորել:
  10. Եղել է պահ, երբ դու քեզ ամենաերջանիկն ես զգացել:
  11. Այսօր ձանձալի է եղել քեզ համար:
  12. Եթե այլմոլորակայինները գային ձեր դասարան և տանեին աշակերտներից մեկին, ում կցանակայիր, որ նրանք տանեին:
  13. Ում հետ կուզենաս խաղալ դասամիջոցին այն երեխաներից, որոնց հետ դեռ չես խաղացել:
  14. Պատմիր ինչ-որ լավ բան, որ եղել է քեզ հետ դպրոցում:
  15. Որ բառն է այսօր ուսուցիչն ամենից հաճախ կրկնել:
  16. Ում մասին դու կցանկանաս ավելի շատ բան իմանալ դպրոցում:
  17. Ինչ կցանկանաս ավելի քիչ անել դպրոցում:
  18. Դասարանում դու ում հետ  կարող ես ավելի լավ վարվել:
  19. Որտեղ ես ավելի հաճախ դու խաղում դասամիջոցին:
  20. Ով է դասարանի ամենազվարճալի աշակերտը: Ինչու է նա զվարճալի:
  21. Քեզ դուր եկավ ընթրիքը: Ինչն ամենից շատ դուր եկավ:
  22. Եթե վաղը դու դառնաս ուսուցիչ, ինչ կանես:
  23. Ինչ ես կարծում, գուցե աշակերտներից որևէ մեկը պետք է դուրս գա դպրոցից:
  24. Եթե դու կարողանայիր փոխել քո տեղը որևէ մեկի հետ, ում հետ կփոխեիր և ինչու:
  25. Պատմիր 3 տարբեր իրավիճակների մասին, երբ դու մատիտ ես օգտագործել:

Ծնողները կարող են այս խորամանկ, հոգեբանական հարցերը մտապահել ու կիրառել:

Ըստ ofigenno.cc կայքի

4884 Դիտումներ 5 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *