Իններորդ ամիս. ինչպիսին է փոքրիկը

54789 ամսականում փոքրիկի մոտ արագորեն զարգանում է խոսքը: Հայտնվում են առաջին գիտակցված բառակապակցությունները` <մա-մա, պա-պա>: Իհարկե այս զարգացումը նկատվում է այն փոքրիկների մոտ, որոնց հետ զբաղվում են մեծահասակները: Թե ծնողներից ում կկանչի փոքրիկը առաջինը, դա զուտ պատահականության արդյունք է, կապված է նրա հետ, թե որ հնչյուն է  ավելի հեշտ ստավում երեխայի մոտ: Ծնողներից որևէ մեկին ավելի կամ պակաս սիրելու հետ դա որևէ կապ չունի: Երեխայի հետ պետք է  շատ խոսել, ցույց տալ առարկաներ, պատկերներ ու տալ դրանց անվանումները:

Այս տարիքում երեխայի մոտ կատարելագործվում են ձեռքերի շարժումները, սա ևս երեխայի հետ զբաղվելու արդյունքում է լինում: Կան տարբեր տեսակի խաղեր, որոնք կօգնեն զարգացնել ձեռքերի մկաններն ու վերջույթները: Կարելի է փոքրիկին տալ գիրք ու սովորեցնել թերթել այն, կամ էլ առաջարկել փոքրիկ խորանարդիկներ, որոնք նա պետք է փորձի միմյանց վրա դնել, փոքրիկ գնդակներ, որոնք նա կկարողանա բռնել մեկ ձեռքով: Եթե փոքրիկը հաջողությամբ կարողանում է բռնել առարկաները, ապա ամսվա վերջում կարելի է նրան նաև գդալ տալ, թող փորձի ինքնուրույն ուտել: Ինքնուրույն ուտելու համար երեխային ապուր տալ պետք չէ, նա դա դեռ ինքնուրույն ուտել չի կարող: Հարկավոր  է սկսել շիլաներից ու պյուրեներից: Այս գործում հարկավոր է մայրիկի ծով համբերությունը, քանի որ գդալը փոքրիկը միանգամից իր բերանը չի տանելու, դրանով նա նախ կսկսի խփել սեղանին, բայց աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի:

Սովորաբար 9 ամսական փոքրիկների մայրիկների կաթը սկսում է պակասել, բայց ցանկալի է շարունակել կրծքով կերակրումը օրվա մեջ գոնե երկու անգամ` առավոտյան և երեկոյան:

Փոքրիկը պետք է քնի ցերեկը 3 անգամ, բայց եթե չափից ակտիվ երեխա է, ապա կարելի է բավարարվել 2 անգամյա քնով:

Քաշը, որպես կարոն, 8,5-10 կգ է, հասակը 70-75սմ:  Սա միջին տվյալներն են, բայց եթե փոքրիկը ավել կամ պակաս քաշ ունի, դա դեռ չի նշանակում, որ նրա մոտ որևէ խնդիր կա:

2981 Դիտումներ 4 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *