8 քայլ հաջողակ երեխա մեծացնելու համար

17522978_1212665508870864_5617013349582672076_nՀաջողակ երեխա դաստիարակելն այնքան էլ հեշտ գործ չէ։ Առաջարկում ենք 8 փորձված և գործնական քայլ հաջողակ երեխա մեծացնելու համար։

1․ Որքան շատ – այնքան լավ
Կյանքի առաջին 5 տարիներին երեխան շատ հեշտ ու արագ յուրացնում է նոր տեղեկատվությունը, այդ պատճառով շատ կարևոր է երեխայի հետ զբաղվել հնարավորինս վաղ տարիքից։ Նոր բան սովորեցնելու գործընթացը չպետք է ձանձրալի լինի և պետք է հիմնված լինի «հեշտից դժվար» սկզբունքի վրա։

2․ Սովորեք՝ խաղալով
Ձանձրույթն արդյունավետ ուսուցման առաջին թշնամին է։ Առաջին հերթին հարկավոր է երեխայի մեջ հետաքրքրություն արթնացնել։ Պետք է բոլոր պարապմունքները խաղային էլեմենտներ պարունակեն։ Հենց խաղն է օգնում լավ հիշել նոր սովորածը։ Խաղի միջոցով հնարավոր է սովորեցնել ամեն֊ամեն ինչ։

3․ Երեխայի բացասական էմոցիաներին պետք է վերաբերվել հանգիստ։                                                               Շատ ծնողներ սխալվում են, կարծելով, որ եթե երեխայի բացասական էմոցիաներն անտեսեն, դրանք ինքնաբերաբար կանհետանան։ Եթե երեխայի մոտ որևէ բան չի ստացվում և նա հուսահատվում է, պետք է հանգիստ խոսել, հասկանալ և փորձել ելքեր գտնել։ Երեխայի բոլոր խնդիրներին հարկավոր է լուրջ մոտենալ ու համատեղ քննարկումներով գտնել այն հաղթահարելու ուղին։

4․ Երեխային ընտրության հնարավորություն տվեք։
Ծնողները պետք է հասկանան, որ որքան շուտ երեխան սովորի արտահայտել իր նախընտրություններն ու կատարի ճիշտ ընտրությունը, այնքան լավ։ Տալով ընտրելու հնարավորություն, մենք ոչ միայն օգնում ենք նրան դառնալ պատասխանատու, այլև օգնում ենք նրան բարձրացնել ինքնագնահատականը։ Հակառակ պարագայում երեխան կմեծանա առանց սեփական «ես»-ին կարևորություն տալու։

5․ Համատեղ պարապմունքների համար միշտ ժամանակ գտեք:                                                                           Ծնողների մասնակցությունը երեխայի ուսուցման գործում չափազանց կարևոր է։ Չի կարելի տնային առաջադրանքների կատարումն ամբողջովին թողնել երեխայի վրա։ Ծնողների հետ համատեղ պարապմունքներն անհամեմատ արդյունավետ են։

6․ Որքան հնարավոր է քիչ արգելքներ դրեք։
Հիշեք․ երեխան հաջողակ դառնալ չի կարող, եթե մանկության տարիներին դուք նրա ցանկություններն ու զգացմունքներն անտեսեք։ Հարկավոր է երեխային տալ ազատություն շրջակա աշխարհը ճանաչելու համար։ Չի կարելի նրան արգելել ամեն ինչ։ Եթե երեխան ցանկանում է ձեռք տալ ստեղնաշարին, ապա պետք է թույլ տալ։ Խոսքն, իհարկե, երեխայի անվտանգությանը սպառնացող դեպքերի մասին չէ։

7․ Էյնշտեյնն ասում էր․ հաջողակ մարդն իր երևակայության նկարիչն է։ Երևակայությունը գիտելիքներից շատ ավելի կարևոր է, քանի որ գիտելիքը սահման ունի, իսկ երևակայությունը՝ ոչ։ Երևակայությունը կախված է նրանից, թե մենք որքան լավ ենք կարողանում հաղթահարել դժվարությունները։ Որքան շատ լուծումներ մենք կարողանանք գտնել, այդքան հեշտ կլինի հաղթահարել խնդիրը։Ամենափոքր տարիքից հարկավոր է զարգացնել ստեղծագործական ունակությունները։ Նկարչություն, երաժշտություն, պարեր։ Միասին սովորեք բանաստեղծություններ, պատմվածքներ։

8․ Զարգացրեք նպատակասլացություն
Շատ մարդիկ հաջողության չեն հասնում միայն այն պատճառով, որ չգիտեն, թե ինչ են ուզում։ Երեխային պետք է սովորեցնել հասկանալ սեփական ցանկությունները, դնել հստակ նպատակ և հասնել արդյունքի։ Հարկավոր է, որ երեխան զգա հաղթանակի համը, անպայման պետք է գովել երեխային, երբ նա դրան արժանի է։

Հաջողակ երեխա մեծացնելու համար հարկավոր է շատ ջանք թափել, բայց պարգևատրությունը շռայլ կլինի․ ձեր երեխան կունենա երջանիկ ապագա։

3648 Դիտումներ 3 Դիտումներ այսօր
Share to Google Buzz
Share to Google Plus
Share to LiveJournal
Share to MyWorld
Share to Odnoklassniki

Տարածել սոց.կայքերում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *