Երբ որ տանն են, բանաստեղծություն
Երբ որ տանն է հայրիկը, Երբ որ տանն է մայրիկը, Տաքանում է մեր տունը, Խաղաղվում է իմ քունը, Քաղցրանում է կերածս, Հասկանում եմ արածս, Թռվռում եմ ես անվախ, Խաղում անհոգ և ուրախ: Այնպես լավ...
Երբ որ տանն է հայրիկը, Երբ որ տանն է մայրիկը, Տաքանում է մեր տունը, Խաղաղվում է իմ քունը, Քաղցրանում է կերածս, Հասկանում եմ արածս, Թռվռում եմ ես անվախ, Խաղում անհոգ և ուրախ: Այնպես լավ...
Կատուն սավանը լվաց Ու կախ տվեց պարանից: Մեկ էլ մի խոզ երևաց՝ Խոճկորներն էլ ետևից, -Այ դու ցեխոտ խռխռան, Դե շուտ փախիր մեր բակից, Թե չէ քեզ էլ կլվամ Ու կկախեմ պարանից:
Իմ սիրելի այբբենարան, Ամենաթանկ իմ գանձարան, Այսօր տոն է, ուրախ հանդես. Հրաժեշտ ենք տալիս մենք քեզ: Արդեն գիտենք կարդալ, գրել, Զենքեր ունենք` հայոց գրեր. Ամենամեծ տոնն է այսօր, Տոների մեջ մեր հին ու նոր:...
Վեցս նոր եմ բոլորել, Եվ ուզում եմ սովորել, Գրել-կարդալ իմանամ, Որ հասկանամ ամեն բան: Պատմել գիտեմ ես արդեն, Բայց տառերը շատ բարդ են, «Այբբենարան» իմ գրքով Կսովորեմ ես հերթով: Ես ուրախ եմ դպրոց եկել,...
-Ալևոր եմ սպիտակ, Բերում եմ բուք ու սահնակ, Կարմիր ներկում թուշ, երես: Ասեք տեսնեմ, ով եմ ես: -Դու ձմեռն ես ցրտաբեր, Փռում ես տաք վերմակներ, Որ արմատը բույսերի Ցրտից, քամուց չսառչի:
-Մայրիկ, հապա դուրս նայիր` Ինչքան ձյուն է ցած գալիս, Ինչքան սպիտակ ծաղիկներ, Ծաղկի փոքրիկ թերթիկներ. Գնամ բռնեմ ու բերեմ, Մեր սենյակը զարդարեմ: Վայ, մայրիկ ջան, ինչ անեմ, Նրանց ինչպես ես բռնեմ. Հենց որ ձեռքիս...
Վաղ առավոտյան երբ որ արթնացա, Տոնածառի տակ մի կապոց տեսա, Ձմեռ պապիկն էր ինձ համար բերել, Ու իմ նոր տարին շնորհավորել: Այնպես եմ ուզում Ձմեռ պապիկին Ասել բարձրաձայն` շնորհակալություն… Բայց հեռախոսի համարն եմ փնտրում,...
Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր, Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր, Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն, Ով փնտրում է սրտանց մեկին`...
Ով է եկել տանիքներին Սավան փռել այս գիշեր, Սառցե մատով պատուհանին Նախշեր քաշել այս գիշեր: Այն ով է մեր ծառի ճյուղին Զարդեր կախել այս գիշեր… Ձնագնդի, սահնակ բերող Ձմեռ պապն է մեզ հիշել: ...
Տատիկն ունի մի ուլիկ Ու սիրունիկ մի պուլիկ: Տատիկ, կապիր պուլիկին, Նա կուլ կտա ուլիկին: