Բաժին: Բանաստեղծություններ

0

Անտերև ծառ, բանաստեղծություն

Փչեց ցուրտ քամին, Եկավ մեգ, մշուշ. Թերթերը թափեց Ծաղիկը քնքուշ: Անտերև ծառը Ճյուղերը ճոճեց. Աշնան քամու հետ Կանգնեց ու վիճեց. -Ինչու տերևներս Մեկ-մեկ պոկեցիր Ու աչքիս առաջ Գետնին թափեցիր: Խնկո Ապեր

0

Նուռ, բանաստեղծություն

Մեր այգու մեջ նռան ծառ` Ծանրացել են պտուղները` Զառ ու վառ: Նուռ, նուռ, թթվաշ նուռ, Նուռ, նուռ անուշ նուռ: Մեր շենքերը նորաշեն, Զարդարվում են քո պատկերով քարաշեն: Նուռ, նուռ, թթվաշ նուռ, Նուռ, նուռ, անուշ...

0

Պարտեզ, բանաստեղծություն

Նկարել եմ մի մեծ պարտեզ, Պարտեզի մեջ` ծառեր պես-պես, Ծառերի մոտ` մի ցանկապատ, Ցանկապատից շուն է կապած: Ու թե հանկարծ անկարգ Սոսը, Ուզի մտնի իմ պարտեզը, Շունը հաչի, Սոսը փախչի:   Սիլվա Կապուտիկյան

0

Աշուն. բանաստեղծություն

Վայ, գժվել են տերևները, Պար են գալիս փողոցում. Շփոթել են վարն ու վերը, Ոչ մայթ գիտեն, ոչ անցում: Մեկ խշշալով լցվում են բակ, Մեկ էլ հանկարծ փոոխչում դուրս, Մեկ քչփչում պատերի տակ, Մեկ պառկում...

0

Քառյակներ անկախության մասին

*** Իմ Հայաստան, իմ հայրենիք, Ազատ ես դու և անառիկ, Կանգնած ես հպարտ` աշխարհի առաջ, Ինչպես Մասիսն է` վեհ, ձյունագագաթ: *** Հող հայրենիք` ազատ, անկախ Հպարտության ներշնչարան, Խաղաղության կարիքն ունես, Որ հավիտյան իմը լինես:...

0

Եռագույն դրոշ. բանաստեղծություն

Արյունից ծնված երիզ մի կարմիր, Երկնքից պոկված ծվեն մի կապույտ, Հասուն արտերի շողն արևագույն, Եվ վեց դարերի խավարի վրա` Դրոշ` Եռագույն…

0

Իմ գնդակը

Ծիտը երգեց ձայնով բարակ, Գնդակն առա ու իջա բակ. Ես ու սիրուն իմ գնդակը, Խաղով լցրինք ամբողջ բակը: Մեկ էլ վերից ամպը կախվեց Բարակ, բարակ անձրև մաղեց Գնդակն առած ես տուն փախա. Անձրևի տակ...

0

Աշնան շուկա

Եկավ աշուն, Սիրուն, նախշուն, Շուկա բերին Խաղող հասուն, Ընկույզ, կաղին, Գազար դեղին. Այ լավ շուկա, Ամեն բան կա:   Հայրապետ Հայրապետյան

0

Այգում. բանաստեղծություն

-Վայ, մայրիկ ջան, նայիս տես` Ինչքան լավ են ժպտում մեզ Եվ խնձորը կարմրաթուշ, Եվ խաղողը քաղցրանուշ, Էլ նուշ, էլ թուզ, Էլ փշատ, Այս ինչ շատ են, Այս ինչ շատ. Ով է այսքան միրգ բերել,...

0

Մանկապարտեզի ճամփան

Մայրիկս մի առավոտ Ամուր բռնած իմ ձեռքից, Ճանապարհով անծանոթ Մանկապարտեզ տարավ ինձ: Այժմ ճամփան լավ գիտեմ, Մենակ գնում եմ արդեն, Դուրս եմ գալիս մեր բակից, Անցնում եմ այս պուրակից, Ծանոթ փողոցն եմ անցնում, /Այստեղ...